Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 28-ի 2512-Ա որոշմամբ Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հ.Ղանդիլյան փողոց 1 նրբանցք 23 շենք №4/1 հասցեի բնակարանը նվիրատվության եղանակով օտարվել է Արմենակ Ստեփանի Այվազյանին, Քաջիկ Արմենակ Այվազյանին, Նարեկ Արմենակ Այվազյանին որպես ընդհանուր բաժնային սեփականություն: Արմենակ Ստեփանի Այվազյանը մահացել է 2025 թվականի հոկտեմբերի 25-ին: Գյումրի համայնքի ղեկավարի 2026 թվականի հունիսի 1-ի 1644-Ա որոշմամբ Գյումրի համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 28-ի 2512-Ա որոշման մեջ տեղի է ունեցել փոփոխություն՝ հանվել է Արմենակ Ստեփանի Այվազյան անվանումը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2026 թվականի սեպտեմբերի 15-ի №145-Ա որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հ.Ղանդիլյան փողոց 1 նրբանցք 23 շենք №4/1 հասցեի բնակարանը նվիրատվության եղանակով օտարել Արմենակ Ստեփանի Այվազյանի անչափահաս երեխաներին՝ Քաջիկ Արմենակ Այվազյանին՝ ծնված 2015թվականի սեպտեմբերի 9-ին, Նարեկ Արմենակ Այվազյանին՝ ծնված 2013 թվականի հունիսի 9-ին, որպես ընդհանուր բաժնային սեփականություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը օրվան հաջորդող օրվանից: |