Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40. 1-ին կետը, հաշվի առնելով Գյումրի համայնքի բնակիչների հանգստի և գիշերային անդորրի ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 14-ի N 116-Ն որոշմամբ սահմանված՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն լռության կամ գիշերային անդորրի ապահովման ժամերը (հիմք՝ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Էմմա Բարսեղյանի գրությունը), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Գյումրի համայնքի վարչական տարածքում բնակելի կառուցապատման տարածքներում, ինչպես նաև բնակելի տներին կամ անհատական բնակելի տներին անմիջականորեն հարակից տարածքներում գործող ավտոլվացման կետերի աշխատանքային ժամերը սահմանել 07:00-ից մինչև 23:00-ն: 2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքներում ավտոլվացման կետերի կարմից ժամը 23:00-ից մինչև 07:00-ն ավտոմեքենաների լվացման, մաքրման, չորացման և սպասարկման աշխատանքների իրականացումն արգելվում է։ 3. Ժամը 23:00-ից մինչև 07:00-ն ավտոլվացման կետերի տարածքում արգելվում է նաև բարձր աղմուկ առաջացնող սարքավորումների, այդ թվում՝ բարձր ճնշման լվացման սարքերի, կոմպրեսորների, փոշեկուլների և համանման սարքավորումների օգտագործումը: 4. Սույն որոշման պահանջները չեն սահմանափակում ավտոլվացման կետերի տարածքում անվտանգության, վթարային իրավիճակի կանխարգելման կամ անհետաձգելի տեխնիկական անհրաժեշտությունից բխող աշխատանքների իրականացումը, եթե դրանք չեն կարող երկարաձգվել մինչև ժամը 07:00-ն: 5. Գյումրի համայնքի վարչական տարածքում գործող ավտոլվացման կետերի տնտեսվարողներին սույն որոշման պահանջներին համապատասխանեցման համար տրամարդել 1 շաբաթ անցումային ժամկետ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից: 6. Գյումրի համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշման հրապարակումը և ավտոլվացման կետերի տնտեսվարողների իրազեկումը: 7. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնել օրենքով սահմանված իրավասությունների շրջանակում: 8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջարդող օրվանից: |