Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2026 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքերը էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գներ սահմանելու մասին» N 127-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը`
1) 1-ին տողի 8-րդ սյունակի 50 859 700 թիվը փոխարինել 51 000 000 թվով,
2) 8-րդ տողի 8-րդ սյունակի 3 553 700 թիվը փոխարինել 4 000 000 թվով,
3) 9-րդ տողի 8-րդ սյունակի 8 157 900 թիվը փոխարինել 8 300 000 թվով,
4) 11-րդ տողի 8-րդ սյունակի 3 961 700 թիվը փոխարինել 4 000 000 թվով։
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |