Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում (լսումներ) N 7
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

21 հունիսի 2024 թվականի N 7

ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 17-ի N 204-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ 2024 թվականի հունիսի 21-ին ժամը 15:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում):
 Քննարկման հարցը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Գյումրի համայնքի ավագանու որոշման նախագիծը
   Զեկուցող՝ Գյումրի համայնքի ղեկավարի խորհրդական Մ.Մկրտչյան
  Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող շահագրգիռ անձիք (ֆիզիկական, իրավաբանական) իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ուղարկել Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ gyumri@gyumri.am կամ հանձնել հանրային քննարկման քարտուղարին սույն հրավերի հրապարակման պահից սկսած 10 օրվա ընթացքում, անկախ քննարկմանը ներկա գտնվելու հանգամանքից: Քննարկման մասնակիցները իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ներկայացնել քննարկման քարտուղարին նաև հանրային քննարկման ավարտից հետո 5 օրվա ընթացքում:
Սույն հրավերին կցվում է ներկայացվող նախագիծը:

Տեսաձայնագրությունը


Կից փաստաթղթեր՝
(26.36 Կբ) Նախագիծ
(295.50 Կբ) Հավելված
(169.80 Կբ) Հավելված
(2.18 Մբ) Ամփոփաթերթ և տեղեկանք
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

Հակոբ Մանուկյան 5 ամիս առաջ
Նաև կանաչապատ տարածքների վերաբերյալ՝ բազմաթիվ անտերության մատնված զբոսայգիներ/կանաչ գոտիներ կա քաղաքում, որոնք տարեց տարի քայքայվում են և ոչ մի լուծում չի գտնվում այդ հարցով։ Օրինակները բազմաթիվ են՝ Հաղթանակի պողոտայի զբոսայգի, Մանուշյան փողոցի շատրվաններ և հարակից հատված, Անտառավան, Լճի զբոսայգի․․․ Ցուցակը շարունակական է:
Պատասխանել
Հակոբ Մանուկյան 5 ամիս առաջ
Ծախսերի մեջ չգտա բակային սպորտի զարգացմանը վերաբերվող որևէ ծախս՝ (street workout, ֆուտբոլ/բասկետբոլ), մասնավոր-ֆեդերացիաներ-համայնք  համատեղ պետք է աշխատել և գոնե 3-4 խիտ բնակեցված հատվածներում դաշտեր կառուցել, քանի որ Գյումրիում գրեթե բարեկարգված բակեր չկան։
Պատասխանել

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner