|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 սեպտեմբերի 2026 թվականի N 147-Ա |
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՐԱԴԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՀԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հովհաննես Վահանի Հարությունյանը, ով հանդիսանում է մահացած պապի՝ Հարություն Մուրադի Հարությունյանի ժառանգը (հիմք՝ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր, գրանցված գրանցամատյանում թիվ 4909) դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին՝ իր պապի անվամբ հաշվառված և ժառանգության իրավունքով իրեն պատկանող «ԱՈՒԴԻ 90» (AUDI 90) մակնիշի, 10 LO 770 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2012 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով: Տրանսպորտային միջոցը, որը հաշվառված է Հարություն Մուրադի Հարությունյանի անվամբ և ժառանգության իրավունքով պատկանում է Հովհաննես Վահանի Հարությունյանի անվամբ, չի շահագործվել և 2013 թվականի դեկտեմբերի 28-ից գտնվում է պետական հաշվառումից հանված լինելու կարգավիճակում: Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հովհաննես Վահանի Հարությունյանի (/////////////////////////////////) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2026 թվականի օգոստոսի 17-ին N14669 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել արտոնություն Հարություն Մուրադի Հարությունյանի անվամբ հաշվառված և ժառանգության իրավունքով Հովհաննես Վահանի Հարությունյանին պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2012 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 66.059 (վաթսունվեց հազար հիսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից տույժը 2012 թվականի հունվար ամսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 46.786 (քառասունվեց հազար յոթ հարյուր ութսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ 2021 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 19.273 (տասնինը հազար երկու հարյուր յոթանասուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովհաննես Վահանի Հարությունյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -24 ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՆԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԷԼԲԱԿՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՅԱՆ ԽՈՍՐՈՎ ՄԵԼԻՔՅԱՆ ԷՄՄԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱԼՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԲԵԳԶԱԴՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ՎԱՀԱՆ ԴԱՎԹՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ Մ.ՄԱԹՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԻԶԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԵԴԻԳԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՍՈՅԱՆ ԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(12.12 Կբ)
Հիմնավորում |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|