2024 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑԻ № 75/2 ՀԱՍՑԵԻ 50.0 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԵՐՈՆԻԿԱ ԳԱՌՆԻԿԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑԻ № 75/5 ՀԱՍՑԵԻ 50.0 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի № 75/5 հասցեի 50.0 (հիսուն ամբողջ) քառակուսի մետր մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Վերոնիկա Գառնիկի Մկրտչյանին (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 07112023-08-0055 վկայական): Քաղաքացի Վերոնիկա Գառնիկի Մկրտչյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ վերը նշված հողամասը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 06022024-08-0007 վկայական) Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի N 75/2 հասցեի 50.0 (հիսուն ամբողջ) քառակուսի մետր մակերեսով հողամասի հետ փոխանակելու խնդրանքով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացի Վերոնիկա Գառնիկի Մկրտչյանի դիմումը (համայնքապետարանում մուտքագրված 2023 թվականի օգոստոսի 02-ին N 16104 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի N75/2 հասցեի 50.0 (հիսուն ամբողջ) քառակուսի մետր մակերեսով հողամասը քաղաքացի Վերոնիկա Գառնիկի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի N75/5 հասցեի 50.0 (հիսուն ամբողջ) քառակուսի մետր մակերեսով հողամասի հետ փոխանակության միջոցով օտարելուն: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Վերոնիկա Գառնիկի Մկրտչյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(3.27 Մբ)
Առդիր |
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|