|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հոկտեմբերի 2026 թվականի N 185-Ա |
«ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 1 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին է դիմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը՝ «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ կազմակերպություն) (հարկ վճարողի հաշվառման համարը՝ 05502958, գրանցման հասցեն՝ քաղաք Գյումրի, Շիրակացի փողոց 201) 2010 թվականի հուլիսի 19-ին անշարժ գույքի վարձակալության պայմանագրով (այսուհետ՝ պայմանագիր) Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող քաղաք Գյումրի Շիրակացի փողոց թիվ 201 հասցեում գտնվող շենքի վարձակալության վճարի 2026 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ առկա տույժերի և 2022 թվականի մարտի 10-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 14-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին կազմակերպության տնօրեն Խաչիկ Գալստյանի կողմից 2026 թվականի հոկտեմբերի 05-ին հասցեագրված թիվ 91 գրությունը (հիմք՝ կազմակերպության թիվ 91 գրությունը): Գյումրի համայնքի ավագանին 2022 թվականի մարտի 10-ին ընդունել էր N 37-Ա որոշումը՝ (հիմք՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի N 37-Ա որոշումը) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող Շիրակացի 201 հասցեում գտնվող շենքը անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու վերաբերյալ: Կազմակերպությունը հիմք ընդունելով նշված որոշումը՝ չի կատարել վարձավճարների վճարումները և պատրաստակամություն է հայտնել վճարելու 2022 թվականի մարտի 10-ի դրությամբ առկա գույքի վարձակալության վճարի մայր գումարը, որը կազմում է 1.111.689 (մեկ միլիոն հարյուր տասնմեկ հազար վեց հարյուր ութսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, քանի որ սպասարկում է համայնքի շուրջ 14200 (տասնչորս հազար երկու հարյուր) բնակչի և չունի բավարար ֆինանսական միջոցներ կուտակված վարձավճարի վճարման համար: Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի N 37-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի և կազմակերպության տնօրենի գրությունները (համանքապետարանում մուտքագրված 2026 թվականի հոկտեմբերի 06-ին N 17858 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել արտոնություն «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալությամբ տրամադրված գույքի վարձակալության 2026 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ առկա տույժերի 2.192.619 (երկու միլիոն հարյուր իննսուներկու հազար վեց հարյուր տասնինը) Հայաստանի Հանրապետության դրամ և 2022 թվականի մարտի 10-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 14-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների 1.839.726 (մեկ միլիոն ութ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր քսանվեց) Հայաստանի Հանրապետության դրամ գումարների վճարումների նկատմամբ: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպության տնօրեն Խաչիկ Գալստյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -27 ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՆԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԷԼԲԱԿՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՅԱՆ ԽՈՍՐՈՎ ՄԵԼԻՔՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՇԱՎԱՐՇ ԱՐԱՄՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱԼՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԵԿ ԲԵԳԶԱԴՅԱՆ ՎԱՀԱՆ ԴԱՎԹՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ Մ.ՄԱԹՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԻԶԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԵԴԻԳԱՐՅԱՆ ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՍՈՅԱՆ ԼԵՎՈՆ ՏԻՐԱՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(12.40 Կբ)
Հիմնավորում |
 |
(275.88 Կբ)
ՀՀ Շիրակի մարզպետարանի գրությունը |
 |
(7.20 Մբ)
Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի գրությունը |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|