Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N-119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով և «Ս.Դ Մերկուրովի անվան նկարչական դպրոց» և «Մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց»համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) գրություններն՝ ուղղված համայնքի ղեկավարին (Գյումրու համայնքապետարան մուտքագրված` 2026 թվականիհունիսի10-ինN 8417 և հունիսի17-ինN 8978թվագրություններով).Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզիԳյումրի համայնքի ավագանինորոշում է. 1.Կազմակերպություններին ընթացիք վերանորոգման նպատակով հատուկ նպատակային նյութերի ձեռքբերման համար, որպես ընթացիկ դրամաշնորհներ հատկացնել 685 800 (վեց հարյուր ութսունհինգ հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն հավելվածի: 2.ՀանձնարարելԳյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման1-ին կետում նշված գումարների հատկացումը կատարելՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի 8/2/3 և 8/1/1գործառական(4637) «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից` օրենքով սահմանված կարգով՝ համաձայն հավելվածի: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպությունների տնօրեններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |