Հովհաննես Սամվելի Մանուկյանը ծնվել է 1980 թվականի հունվարի 22-ին Լենինական քաղաքում:
1986-1997 թվականներին սովորել է Գյումրու Վազգեն Ա-ի անվանթիվ 27 դպրոցում:
1989-1993 թվականներին սովորել է Գյումրու Ս. Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում:
1997-2001 թվականներինսովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Գյումրու մասնաճյուղում և ստացել ճարտարագիտության բակալավրի որակավորում, մասնագիտացումը` «Նյութերի գեղարվեստական մշակման տեխնոլագիա», դիպլոմ՝ № Г-9256:
2001-2003 թվականներին սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի մագիստրատուրայում և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան, մասնագիտացումը` «Մեքենաշինության արտադրության տեխնոլոգիաներ, սարքավորումներ և ավտոմատացում», դիպլոմ՝ № 626:
2003-2007 թվականներին եղել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի հայցորդ:
2007 թվականին պաշտպանել է «Միաբյուրեղ կտրող թիթեղիկներով նյութերի կտրման գործընթացի մոդելավորումն ու լավարկումը» թեմայով թեկնածուական ատենախոսություն և ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (դասիչ` Ե.02.03), վկայագիր՝ Ա № 03854:
2006-2011 թվականներին աշխատել է Երևանի մենեջմենթի համալսարանի Գյումրու մասնաճյուղում որպես դասախոս:
2007-2011 թվականներին աշխատել է ասիստենտ ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի «Նյութերի գեղարվեստական մշակման տեխնոլագիա» ամբիոնում:
2009-2010 թվականներին աշխատել է Գյումրու եռաչափ մոդելավորման ուսումնական լաբորատորիայի ղեկավար:
2010 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում, դիպլոմ՝ Դ № 02234:
2011-2018 թվականներին աշխատել է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի «Նյութերի գեղարվեստական մշակման տեխնոլագիա» ամբիոնում որպես դոցենտ:
2011 թվականին ընտրվել է ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիական խորհրդական:
2012-2015 թվականներին աշխատել է ոսկերչական իրերի եռաչափ մոդելավորումով զբաղվող «ՋԵՎԵԼ ՄՈԴ» ՓԲԸ-ում որպես տնօրեն:
2014 թվականին ընտրվել է ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ:
2018-2020 թվականներին ղեկավարել է «Շիրակի մարզի գիտական կազմակերպություններում իրականացվող գիտական հետազոտությունների աջակցության ծրագիր-2018» մրցույթում հաղթած «18SH-2D010» ծածկագրով պայմանագրային թեման:
2018-2023 թվականներին աշխատել է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի «Մեքենաշինական տեխնոլոգիաներ և տրանսպորտային համակարգեր» ամբիոնում որպես դոցենտ:
2023 թվականից աշխատում էՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի «Ինժեներական մասնագիտություններ» ամբիոնում որպես դոցենտ:
2018 թվականից աշխատում է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի փոխտնօրեն ՈՒՄԱ գծով:
Շուրջ 54 աշխատանքների, այդ թվում` 10 գյուտի հայտ, 1 արդյունաբերական նմուշ, 6 ուսումնական և մեթոդական ձեռնարկների հեղինակ և համահեղինակ է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Անկուսակցական է: