Այսօր: Երկուշաբթի, 11 Մայիսի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 

Զեկ. ՀՐԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՊԵՏԱԿԱՆ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ) ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԵՐ ԻՐԱՎԱՍՈՒ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 1-ին մասով, 182-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ինյ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ինչպես նաև՝հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից 2026 թվականի հունվարի 29-ի զեկուցագիրը, ինչպես նաև՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի թափուր հաստիքների առկայությունը և ծանրաբեռնվածությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության իրավասու դատարան ներկայացնել պետական (համայնքային) պաշտպանության հայցեր՝ Գյումրի քաղաքին նախկինում պատկանող մի շարք անշարժ գույքեր համայնքին վերադարձնելու պահանջների մասով։
2. Առաջարկել՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին Փոխարինող՝ Ա․Գ․Առաքելյանին Գյումրի համայնքի շահերի պաշտպանության համար օգտվել փաստաբանական ծառայությունից, գումարի առավելագույն շեմ սահմանել 5 000 000 (հինգ միլիոն)։
3. «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներով օգտվել փաստաբանական ծառայությունից, հանձնարարել՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնին օրենքով սահմանված կարգով հայտարարել մրցույթ օգտվել փաստաբանական ծառայությունից օգտվելու նպատակով։
4. Հանձնարարել՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնի 2024 թվականի բյուջեյի 1/1/1 գործառնական դասակարգման 4241 «Մասնագիտական ծառայություն» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով։
5. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնին մինչև սույն թվականի մարտի 01-ը ապահովվել գույքերի օտարման /սեփականաշնորհման / համար հիմք հանդիսացող փաստաթղթերի փաթեթը ողջ ծավալով։
6. Սույն րոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(11.45 Մբ) առդիր
(11.45 Մբ) առդիր
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Նախագիծը ներկայացնելուց հետո եղավ ծավալուն քննարկում։ Ավագանու անդամները ելույթներ ունեցան ներրկայացրեցին իրենց հակափաստարկներ։ Հաշվի առնելով խմբակցությունների կողմից արված առաջարկները՝ հեղինակի կողմից հարցը հանվեց օրակարգից՝ մինչև քվեարկությունը՝ լրամշակելու և ներկայացված գույքի պայմանագրերը ավելի խորքային ուսումնասիրելու նպատակով։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner