Այսօր: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 

Զեկ. ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒԼԹԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով 2023 թվականի սեպտեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 1667-Ն որոշմամբ սահմանված կարգի 7-րդ, 8-րդ կետերը, 36-րդ կետի 3-րդ ենթակետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2026 թվականի ապրիլի 13-ի N 72-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցներն օտարել՝ էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային աճուրդով և սահմանել աճուրդի մեկնարկային գներն ու պայմանները՝ համաձայն հավելվածի։

2.Եթե էլեկտրոնային աճուրդը չի կայանում, ապա հավելվածում նշված տրանսպորտային միջոցների էլեկտրոնային աճուրդով վաճառքի ներկայացնելու ժամանակ՝ չվաճառվելու դեպքում հաջորդ և հերթական էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ժամանակ տրանսպորտային միջոցի մեկնարկային գինն իջեցվում է մեկնարկային գնի 15 տոկոսի չափով, սակայն չգերազանցելով տրանսպորտային միջոցի գնահատված արժեքի 65 տոկոսի սահմանաչափը։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.71 Կբ) հիմնավորում
(16.56 Կբ) հավելված
(333.70 Կբ) կից նյութ 1
(274.01 Կբ) կից նյութ 2
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner