Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ծննդատան փողոցի № 9/4 հասցեի 280.0 (երկու հարյուր ութսուն) քառակուսի մետր մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Գայանե Մայիսի Ղուկասյանին (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 22112023-08-0013 վկայական): Քաղաքացի Գայանե Մայիսի Ղուկասյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 20052024-08-0012 վկայական) Ծննդատան փողոցի № 9/9 հասցեի 42.21 (քառասուներկու ամբողջ քսանմեկ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Գայանե Մայիսի Ղուկասյանի դիմումը (մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականի հունվարի 9-ին № 252 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Քաղաքացի Գայանե Մայիսի Ղուկասյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ծննդատան փողոցի № 9/4 հասցեի 280 (երկու հարյուր ութսուն) քառակուսի մետր մակերեսով հողամասին հարակից, Ծննդատան փողոցի № 9/9 հասցեի համայնքի սեփականություն հանդիսացող, կառուցապատումից ազատ, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 42.21 (քառասուներկու ամբողջ քսանմեկ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը՝ ընդլայնման նպատակով: 2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 10514 (տասը հազար հինգ հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 443795 (չորս հարյուր քառասուներեք հազար յոթ հարյուր իննսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Գայանե Մայիսի Ղուկասյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |