Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 5-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 08-ի «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին» N 136-Ա որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |