Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 352
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Վարդան Կոլյայի Ղուկասյան Ծնվել է 1961թ. հունվարի 20-ին Գյումրիում (նախկինում՝ Լենինական):

1984թ. ավարտել է Կիրովականի առեւտրատնտեսագիտական տեխնիկումը: 2001թ.՝ Շիրակի էկոնոմիկայի եւ կառավարման համալսարանը: Տտնտեսագետ: 2008թ.՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Պատմության եւ իրավունքի ուսուցիչ:

1984-1988թթ. եղել է Լենինականի առեւտրի վարչության ապրանքագետ: 1985թ. հիմնադրել եւ 1985-1987թթ. ղեկավարել է «Սպարտակ» կոոպերատիվը: 1994 թվականից զբաղվում է ֆերմերային գործունեությամբ:

1999թ. ընտրվել, 2002թ., 2005թ. եւ 2008թ. վերընտրվել է Գյումրու քաղաքապետ:

2004-2008թթ. եղել է ՀՀ նախագահին առընթեր ՏԻՄ մշտական գործող հանձնաժողովի անդամ:

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 11 ընտրատարածք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է ՀԱՕԿ-ի ոսկե պսակով (2002թ.,), «Ֆրիտյոֆ Նանսեն» (2006թ.), ՀՀ վարչապետի (2006թ.) հուշամեդալներով, «Հակոբ Մեղապարտ» (2006թ.), «Անանիա Շիրակացի» (2006թ.) մեդալներով, «Գրողների բարերար» բարձրագույն պարգեւով (2007թ., ՀԳՄ), «Գյորգեւյան խաչի 200-ամյակ» հուշամեդալով (2010թ.), «Սուրբ Սերգեյ Ռոդոնեժսկի» 1-ին աստիճանի մեդալով (2010թ., Ռուս ուղղափառ եկեղեցի):

Հեղինակ է «Առաքելական եկեղեցու ուղիղ վարդապետությունն ընդդեմ աղանդավորական մոլորության», համահեղինակ՝ «Գյումրի քաղաքը եւ մարդիկ» գրքերի:
2025 թ.֊ի մարտի 30֊ի ՏԻՄ արտահերթ ընտրություններին ՀՀ Կոմունիստական ցուցակով առաջադրվել է Գյումրու համայնքապետի թեկնածու։ 2025թ.֊ի Գյումրի համայնքի ավագանու անդրանիկ նիստին` ավագանիների 18 կողմ, 0 դեմ քվեարկությամբ ընտրվել է Գյումրի համայնքի համայնքապետ։Անկուսակցական է, ամուսնացած է, ունի չորս զավակ:

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝+374 312 3-2606
Էլ. փոստ՝gyumri@gyumri.am
Դիմել՝Դիմել առցանց

Ընդունելություն

Գրանցվել առցանց

Նախընտրական ծրագիր

Անվանում Փաստաթղթեր

Լիազորությունների

Սկիզբ՝19/04/2025
Ավարտ՝

Կուսակցություն

Անկուսակցական

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner