|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 մարտի 2026 թվականի N 38-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 7 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԹԱՑԻԿ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով և երեք համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) գրություններն՝ ուղղված համայնքի ղեկավարին (Գյումրու համայնքապետարան մուտքագրված`2025 թվականի նոյեմբերի 20-ին N 17972, 2026 թվականի փետրվարի 19-ին N2243, N2272, փետրվարի 24-ին N 2497, փետրվարի 25-ին N9597, N 2610 և փետրվարի 26-ին N 2684 թվագրություններով)`Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Կազմակերպություններին գույքի, համերգային գործիքավորման, համապետական միջոցառումների նկարահանումների, հոբելյանական համերգի նախապատրաստական աշխատանքների և համերգային նյութերի ձեռքբերման նպատակով, որպես ընթացիկ դրամաշնորհներ հատկացնել 8 524 000 (ութ միլիոն հինգ հարյուր քսանչորս հազար) Հայաստանի Հանրապետությանդրամ՝ համաձայն հավելվածի: 2.Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման 1-ին կետում նշված գումարների հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի 8/1/1 և 8/2/3 գործառական (4637) «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից`օրենքով սահմանված կարգով՝ համաձայն հավելվածի: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպությունների տնօրեններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -31 ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՆԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՄԵՍՐՈՊՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԷԼԲԱԿՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԷՄՄԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ ՇԱՎԱՐՇ ԱՐԱՄՅԱՆ ՔՆԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱԼՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԵԿ ԲԵԳԶԱԴՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ՎԱՀԱՆ ԴԱՎԹՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԻԶԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԵԴԻԳԱՐՅԱՆ ԱՐՏԱԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՀԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՍՈՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(3.16 Մբ)
Հավել.զեկուց.առդիր |
 |
(24.71 Կբ)
նախագիծ-հիմնավորում |
 |
(19.47 Կբ)
հավելված 38 |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|