Այսօր: Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 373
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 111
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2026 թվականի N 111

ՄՈՐԻՍ ՀԱՅԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Մորիս Հայկի Սարգսյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող «ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆԶ ՍԻԷԼՔԵՅ 320» (MERCEDES-BENZ CLK 320) մակնիշի, 22 VO 101 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2019 թվականի մարտ ամսից մինչև 2026 թվականի հուլիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով:
     Մորիս Հայկի Սարգսյանը 2019 թվականի հունվար ամսին իրեն անհայտ պայմաններում կորցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող տրանսպորտային միջոցի 22 VO 101 հերթական համարանիշերը և տեխնիկական անձնագիրը, որոնք ձեռնարկված միջոցառումների արդյունքում չեն հայտնաբերվել: Տրանսպորտային միջոցը չի շահագործվել 2019 թվականի փետրվարի 27-ից, այն գոյություն չունի և ենթակա է հաշվառումից հանման /հիմք՝ N 55/16-1152 տեղեկանքը, տրված 2019 թվականի փետրվարի 01-ին՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ջանիկյանի կողմից/: Մորիս Հայկի Սարգսյանը պարտավորվել է վճարել մինչև 2019 թվականի փետրվար ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանում առաջացած գույքահարկի պարտավորության գումարը:
     Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Մորիս Հայկի Սարգսյանի (////////////////////////////////////////////////////////////////////////////////////) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2026թվականի մայիսի 19-ին N 7285 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

    1.Սահմանել արտոնություն Մորիս Հայկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2019 թվականի մարտ ամսից մինչև 2026 թվականի հուլիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 544.554 (հինգ հարյուր քառասունչորս հազար հինգ հարյուր հիսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը 2019 թվականի մարտ ամսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 122.283 (մեկ հարյուր քսաներկու հազար երկու հարյուր ութսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 38.405 (երեսունութ հազար չորս հարյուր հինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, 2021 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի հուլիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար մայր գումարը կազմում է 287.926 (երկու հարյուր ութսունյոթ հազար ինը հարյուր քսանվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 95.940 (իննսունհինգ հազար ինը հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդամենը մայր գումարը կազմում է 410.209 (չորս հարյուր տասը հազար երկու հարյուր ինը) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ տույժը՝ 134.345 (մեկ հարյուր երեսունչորս հազար երեք հարյուր քառասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ։
    2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մորիս Հայկի Սարգսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -16

ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ԱՆԱՆՅԱՆ

ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԿԱՐԻՆԵ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ

ՍԱՄՍՈՆ ԷԼԲԱԿՅԱՆ

ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՅԱՆ

ԽՈՍՐՈՎ ՄԵԼԻՔՅԱՆ

ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԼԻԶԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ԵԴԻԳԱՐՅԱՆ

ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՎԱՀԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՍՈՅԱՆ

ԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                                                      
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(11.97 Կբ) Հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 13
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner