2026 թվականի N_ | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ <<ԳՅՈՒՄՐՈՒ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետերով `Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ԳԱԶ 31105-100 մակնիշի 122ԼԼ70 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենան: 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին` օրենքով սահմանված կարգով կատարել սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող գույքի հաշվապահական ձևակերպումները: 3. Անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող գույքի հետ կապված գործընթացի կազմակերպումը վերապահել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի ընդունած իրավական ակտով ստեղծվելիք հանձնաժողովին : 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(18.71 Կբ)
նախագիծ |
 |
(1.52 Մբ)
առդ |
 |
(1.62 Մբ)
հավել |
|
|
| Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|