Այսօր: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 163
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 

Զեկ. ՀՐԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԵՏԱԿԱՆ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ) ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ՀՐԱՉԻԿ ՇԻՐԱԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, հիմք ընդունելով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի դատախազության 2026 հունիսի 17-ի թիվ 64/862-26 և 2026 թվականի սեպտեմբերի 01-ի թիվ 64/2585-26 գրությունները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետի 2012 թվականի սեպտեմբերի 21-ի թիվ 3157-Ա որոշումը անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին Հայաստանի Հանրապետության վարչական դատարան հայց հարուցել։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի Ավագանին Լիազորում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանամկան բաժնի պետ՝ Հրաչիկ Շիրակի Վարդանյանին (Հաշվառման հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Անի համայնք,
գ․Իսահակյան, փողոց 6, տուն 3, նույնականացման քարտ՝ 012290003 տրված 05․04․2021թվականին՝ 064-ի կողմից, վավեր է մինչև 05․04․2031 թվականը) Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանում, Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ վարչական դատարանում, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վարչական պալատում հանդես գա, որպես Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորված ներկայացուցիչ, կատարի բոլոր այն գործողությունները որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով և կապված են սույն հանձնարարագրի հետ։
3. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնին «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով կատարել պետական տուրքի վճարումներ՝ հայցադիմում ներկայացնելու և անհրաժեշտ դատավարական գործողություններ կատարելու համար։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.31 Մբ) առդիր
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Տեղեկացվեց, որ բարձրացված հարցով Շիրակի մարզի դատախազությունն է պատրաստ դատական հայց ներկայացնելու և ավագանու անդամները որոշեցին ձեռնպահ քվեարկել նախագծին։

Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner