Այսօր: Երեքշաբթի, 24 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 127-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2024 թվականի N 127-Ա

2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2023-2024 թվականների ընթացքում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոն դարձած գյումրեցի մարզիկներին և նրանց մարզիչներին խրախուսելու նպատակով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի 6-րդ ենթակետի «զ» պարբերության, 8-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Շիրակի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. 2023-2024 թվականների ընթացքում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկներին և նրանց մարզիչներին շնորհել դրամական պարգևներ 15.190.000 (տասնհինգ միլիոն մեկ հարյուր իննսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 8/1/1 գործառական դասակարգման (4729) «Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -24

ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ

ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ

ՄԽԻԹԱՐ ՍԱՀԱԿՅԱՆ

ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԹՈՐԳՈՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ՆԱԻՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ

ԳԵՎՈՐԳ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ

ԽԱԺԱԿ ՎԱՐԱԺՅԱՆ

ՀԱՄԼԵՏ ԱՍԱՏՐՅԱՆ

ՍԵՆԻԿ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ

ԱՐԹՈՒՐ ՊԱՊԻԿՅԱՆ

ԱՂԱՍԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԶՈՅԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ԵՐՎԱՆԴ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ

ՇԱՎԱՐՇ ԱՐԱՄՅԱՆ

ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ԳՈՌ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԿԱՐԵՆ ՍՈՍՅԱՆ

ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ

ՆԱՐԵԿ ՄԻՐԶՈՅԱՆ

ՀԱՍՄԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ԿԱՐԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(11.45 Կբ) Հիմնավորում
(15.87 Կբ) Հավելված
(3.18 Մբ) Հավելված 127.1
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 515
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner