Այսօր: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 150-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2026 թվականի N 150-Ա

ՍԵՐԳԵՅ ՄԱՐԱՏԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Սերգեյ Մարատի Գրիգորյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող «ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆԶ Ե 320» (MERCEDES-BENZ E 320) մակնիշի, 35 ZO 624 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2020 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով:
       Տրանսպորտային միջոցը, որը սեփականության իրավունքով պատկանում է Սերգեյ Մարատի Գրիգորյանին, 2020 թվականի սեպտեմբերի 20-ին վթարի է ենթարկվել, որի պատճառով դարձել է հետագա շահագործման համար ոչ պիտանի, ենթակա է հաշվառումից հանման խոտանման պատճառով (հիմք՝ դատական գործ N ԱՐԱԴ/0004/01/22, թվով հինգ լուսանկարներ): Սերգեյ Մարատի Գրիգորյանը պարտավորվել է վճարել մայր գումարները, որը կազմում է ընդամենը 476.524 (չորս հարյուր յոթանասունվեց հազար հինգ հարյուր քսանչորս) Հայաստանի Հանրապետության դրամ:
      Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Սերգեյ Մարատի Գրիգորյանի (հաշվառված՝ ///////////////////////////////////////////////////////////////////) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2026 թվականի օգոստոսի 27-ին N 15530 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

   1.Սահմանել արտոնություն Սերգեյ Մարատի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2020 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի տույժի ընդամենը 140.300 (մեկ հարյուր քառասուն հազար երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից տույժը 2020 թվականի հունվար ամսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 20.608 (քսան հազար վեց հարյուր ութ)Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ 2021 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 119.692 (մեկ հարյուր տասնինը հազար վեց հարյուր իննսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ:
   2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սերգեյ Մարատի Գրիգորյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -24

ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ԱՆԱՆՅԱՆ

ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԿԱՐԻՆԵ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ

ՍԱՄՍՈՆ ԷԼԲԱԿՅԱՆ

ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՅԱՆ

ԽՈՍՐՈՎ ՄԵԼԻՔՅԱՆ

ԷՄՄԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԳԱԼՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱՐԵԿ ԲԵԳԶԱԴՅԱՆ

ԱՍՏՂԻԿ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ

ՎԱՀԱՆ ԴԱՎԹՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ

ԿԱՐԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ

ԱՆԺԵԼԱ Մ.ՄԱԹՈՍՅԱՆ

ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԼԻԶԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ԵԴԻԳԱՐՅԱՆ

ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՍՈՅԱՆ

ԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                                                      
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(12.17 Կբ) Հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 4
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner