Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցում, Սուրբ <<Ամենափրկիչ>> եկեղեցու հարակից պուրակում և Շահումյան փողոցի 188 հասցեի շենքի բակում առկա են կենսունակությունը կորցրած բարդի տեսակի ծառեր, որոնք խոչընդոտում են տվյալ տարածքներում իրականացվող շինարարական աշխատանքներին: Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով մասնագիտական խմբի եզրակացությունը ՀՀ կառավարության և 2024թ. մայիսի 3-ին հարցի վերաբերյալ համայնքապետարանում կայացած հանրային բաց լսման և քննարկման արձանագրությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի Աբովյան փողոցի հիմնանորոգվող հատվածում (Վարդանանց հրապարակից մինչև Մայակովսկու փողոց), Սուրբ <<Ամենափրկիչ>> եկեղեցու հարակից պուրակում (Շահումյան փողոցի 188 շենքի բակ) առկա թվով 51 հատ կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինել նոր առավել արժեքավոր և գեղազարդ ծառերով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |