Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 15
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԵՎ <<ԱՄԵՆԱՓՐԿԻՉ>> ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԿԻՑ ՊՈՒՐԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԸՆԹԱՑՔԻՆ ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԱԾ ԾԱՌԵՐԸ ՆՈՐ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցում, Սուրբ <<Ամենափրկիչ>> եկեղեցու հարակից պուրակում և Շահումյան փողոցի 188 հասցեի շենքի բակում առկա են կենսունակությունը կորցրած բարդի տեսակի ծառեր, որոնք խոչընդոտում են տվյալ տարածքներում իրականացվող շինարարական աշխատանքներին: Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով մասնագիտական խմբի եզրակացությունը ՀՀ կառավարության և 2024թ. մայիսի 3-ին հարցի վերաբերյալ համայնքապետարանում կայացած հանրային բաց լսման և քննարկման արձանագրությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի Աբովյան փողոցի հիմնանորոգվող հատվածում (Վարդանանց հրապարակից մինչև Մայակովսկու փողոց), Սուրբ <<Ամենափրկիչ>> եկեղեցու հարակից պուրակում (Շահումյան փողոցի 188 շենքի բակ) առկա թվով 51 հատ կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինել նոր առավել արժեքավոր և գեղազարդ ծառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.15 Կբ) հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

 Նախքան հարցի քվեարկությանն անցնելը ավագանու անդամ  Կարեն Մալխասյանն առաջարկեց տասնհինգրոպեանոց ընդմիջում անել՝ հարցի քվեարկության վերաբերյալ ավագանու անդամներին իր տեսակետը ներկայացնելու համար: Քանի որ պահը համընկել էր հիմնական ընդմիջում առաջարկելու հետ, նիստը վարողն ընդմիջում անելու հարցը դրել էր քվեարկության: Նիստն ընդմիջվել էր 30 րոպեով:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner