Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 3/35
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի № 55-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Գյումրի Քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի №17/20, Գարեգին Նժդեհի փողոցի № 17/21 և Գարեգին Նժդեհի քառակուսի մետր մակերեսով համայնքապատկան հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» № 55-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) վերնագրում, նախաբանում և 1-ին կետում «զբաղեցրած 129.69 (մեկ հարյուր քսանինն ամբողջ վաթսունինը հարյուրերորդական)» բառերը և թվերը փոխարինել «համապատասխանաբար զբաղեցրած 82.61 (ութսուներկու ամբողջ վաթսունմեկ հարյուրերորդական) քառակուսի մետր, 43.48 (քառասուներեք ամբողջ քառասունութ հարյուրերորդական) քառակուսի մետր և 3.6 (երեք ամբողջ վեց տասնորդական)» բառերով և թվերով,
2)վերնագրում, նախաբանում և 1-ին կետում «հողամասը» բառը փոխարինել «հողամասերը» բառով,
3)2-րդ կետում «1363560 (մեկ միլիոն երեք հարյուր վաթսուներեք հազար հինգ հարյուր վաթսուն)» բառերը և թվերը փոխարինել «համապատասխանաբար 868561 (ութ հարյուր վաթսունութ հազար հինգ հարյուր վաթսունմեկ), 457148 (չորս հարյուր հիսունյոթ հազար մեկ հարյուր քառասունութ) և 37850 (եռեսունյոթ հազար ութ հարյուր հիսուն)» թվերեվ և բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.81 Մբ) Առդիր
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner