Այսօր: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԼԵՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՆԿԱՐԻՉ, ԱՆՎԱՆԻ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՍԱՄՎԵԼ ԳԱՐԵԳԻՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ «ԳՅՈՒՄՐՈՒ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ» ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2026 թվականի հուլիսի 15-ի N 96-Լ որոշման 1-ին կետով ընդունված հավելվածի 280-րդ կետով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ-ի նախագահ Սուրեն Սաֆարյանի միջնորդագիրը (համայնքապետարանում մուտքագրված 2026 թվականի սեպտեմբերի 22-ին 16874 թվագրմամբ)՝ Սամվել Գարեգինի Պետրոսյանին 75-ամյա հոբելյանի կապակցությամբ Գյումրի քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին Որոշում է.
1. ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ստեղծագործական գործունեության, կերպարվեստի և քանդակագործության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Սամվել Գարեգինի Պետրոսյանին շնորհել «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Գարեգինի Պետրոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.50 Կբ) Նախագիծ
(470.23 Կբ) Գրություն
(1.01 Մբ) Առդիր1
(1.97 Մբ) Առդիր2
(3.66 Մբ) Առդիր3
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Քվեարկությունից հետո ելույթ ունեցավ  Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Սամվել Գարեգինի Պետրոսյանը։

Ավագանու անդամ Էդգար Բաղդասարյանն առաջարկեց Շիրակացու արձանի գրանիտե պատվանդանին զետեղել նրա անունը։

Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner