Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28 կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի,34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի »Գյումրու կոմունալ ծառայություն« համայնքային բյուջետային հիմնարկ ստեղծելու, կանոնադրությունը, ամրացվող գույքի կազմը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածությանը համաձայնություն տալու մասին» №56-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. 1) որոշման 4-րդ կետով հաստատված հավելված №3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մայիսի 01-ից: |