Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության սպորտի նախարարության այսուհետ՝ նախարարություն նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանում 2026 թվականի մայիսի 25-ին կայացած Գյումրի քաղաքի Հ.Շիրազի փողոց N 3 հասցեում գտնվող տեղական նշանակության հուշարձան հանդիսացող «Գյումրու պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնանորոգման շինարարական աշխատանքների նախագծի վերաբերյալ հանրային բաց լսման քննարկման արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ նախնական համաձայնություն նախարարությանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հ․Շիրազի փողոց N 3 հասցեում գտնվող տեղական նշանակության հուշարձան հանդիսացող «Գյումրու պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնանորոգման շինարարական աշխատանքների նախագծին՝ պայմանով, որ հաշվի կառնվեն սույն որոշման 2-րդ կետում ներկայացված դիտողությունները:
2. Հաշվի առնել հանրային քննարկման ընթացքում առաջարկված հետևյալ դիտողությունները․ ա փայտից առաստաղների պահպանություն և վերականգնում, բ ներքին աստիճանավանդակներից մեկի թուջե էլեմենտներով բազրիքների վերականգնում և մյուսի վերաստեղծում, գ ներքին աստիճանավանդակների միջհարկային հարթակների հաղճասալիկների հնարավորինս պահպանում՝ կիրառելով թույլատրելի եղանակներ, դ պահպանել աղյուսաշեն ծղատարը, որը նկուղում վերածվում է քարաշարի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |