Ծնվել է 1979 թվականի փետրվարի 23-ին Լենինական քաղաքում։
1986-1996 թվականներին սովորել և ավարտել է Գյումրու թիվ 27 դպրոցը։
2004-2009 թվականներին սովորել և ավարտել է Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։
1999-2008 թվականներին աշխատել է Գյումրու համայնքապետարանի առևտրի բաժնում որպես գլխավոր մասնագետ։
2008-2012 թվականներին եղել է Գյումրի համայնքի ավագանու անդամ։
2017 թվականից առ այսօր աշխատում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի «Շիրակ» օդանավակայան ՎՔՆ-ում որպես վերահսկիչ։
2021 թվականից հանդիսանում է Գյումրու համայնքի ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա։