Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. 2023 թվականի ընթացքում աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության առաջնություններում չեմպիոններ և մրցանակակիրներ պատրաստած գյումրեցի մարզիչներին շնորհել դրամական պարգևներ՝ 6.624.000 (վեց միլիոն վեց հարյուր քսանչորս հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ համաձայն հավելվածի: 2.Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ 1) սույն որոշման 1-ին կետում նշված գումարից 3.312.000 (երեք միլիոն երեք հարյուր տասներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամի վճարումը կատարել 2024 թվականի հուլիս ամսին, իսկ մնացած 3.312.000 (երեք միլիոն երեք հարյուր տասներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամի վճարումը կատարել 2024 թվականի դեկտեմբեր ամսին, 2) սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 8/1/1 գործառական դասակարգման (4727) «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |