Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքն ու հողամասերը վարձակալության և (կամ) կաուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու, անհատական կազմը հաստատելու՝ աճուրդավար ու արձանագրող նշանակելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 17-ի N 110-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 100-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի և հողամասերի ժամանակավոր օգտագործման նպատակով վարձակալության և կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար ստեղծել մրցութային հանձնաժողով՝ հետևյալ անհատական կազմով․
1) Առաքելյան Ավետիս - Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինող,
2) Սարգսյան Արմինե - Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի այսուհետ՝ բաժին պետի տեղակալ,
2 Ղազարյան Հովիկ - բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար ,
3 Հրաչիկ Վարդանյան – Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի ժամանականվոր պաշտոնակատար,
4 Էդգար Բաղդասարյան - ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու (այսուհետ ավագանու անդամ) անդամ,
5 Լիզա Գասպարյան – ավագանու անդամ,
6 Լուսինե Անանյան - ավագանու անդամ,
7 Աննա Մուրադյան – ավագանու անդամ,
8 Սիրվարդ Բասենցյան – բաժնի գործակալ»:
2-րդ կետի 1-ին ենթակետի «Կարեն Մխիթարյան» բառերը փոխարինել « Ավետիս Առաքելյան» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի անդամներին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |