Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 84-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (այսուհետ ծրագիր), հաշվի առնելով ծրագրի վերաբերյալ հանրային բաց լսումների արդյունքները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել ծրագիրը` համաձայն N 1-4 հավելվածների: 2. Ընդունել ի գիտություն,որ համայնքի կարճաժամկետ խնդիրները դիտարկվում են միջնաժամկետ կանխատեսումների համատեքստում, եկամուտները կանխատեսվում են համայնքային բյուջեին ամրագրված եկամուտներին առնչվող հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծախսերը հստակ արտացոլում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի զարգացման առաջնահերթություններն ու գերակայություններն՝ ըստ գործառնական ոլորտների: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 01-ից:
|