Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Հրապարակային սակարկությունների մասին օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի օգոստոսի 14-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող թվով 24 տրանսպորտային միջոցներն աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գին սահմանելու մասին N 63-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |