Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով 2023 թվականի սեպտեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 1667-Ն որոշմամբ սահմանված կարգի 7-րդ, 8-րդ կետերը, 36-րդ կետի 3-րդ ենթակետը և հաշվի առնելով «էքվիլիբրիում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2026 թվականի մարտի 23-ին տրամադրված անշարժ գույքերի գնահատման հաշվետվությունները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող, կառուցապատման նպատակով առանձնացված հողամասերն օտարել՝ էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային աճուրդով և սահմանել աճուրդի մեկնարկային գներն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:
2. Եթե էլեկտրոնային աճուրդը չի կայանում, ապա հավելվածում նշված հողամասերի օտարման դեպքում, երկրորդ էլեկտրոնային աճուրդի ժամանակ մեկնարկային գինը սահմանվում է սկզբնական մեկնարկային գնի 85 տոկոսի չափով, չվաճառվելու դեպքում՝ երրորդ և հաջորդ հերթական էլեկտրոնային աճուրդի օտարման ժամանակ մեկնարկային գինը սահմանվում է սկզբնական մեկնարկային գնի 70 տոկոսի չափով։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |