Ծնվել եմ 1980 թվականի օգոստոսի 16-ին, Գյումրի քաղաքում:
1987-1997թթ․ սովորել և ավարտել եմ Գյումրու «Վազգեն Առաջինի» անվան թիվ 27 միջնակարգ դպրոցը:
1999-2004թթ․ սովորել և ավարտել եմ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը, ստացել քաղաքագետի մագիստրոսի կոչում:
2004-2006թթ․ ծառայել եմ ՀՀ զինված ուժերում, ունեմ ավագ զինվորականի կոչում:
2013-2017թթ․ զբաղեցրել եմ Գյումրու համայնքապետարանի «Բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման» բաժնի պետի պաշտոնը:
2018 թվականի մարտին նշանակվել եմՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Սոցիալական ապահովության ծառայության» տարածքային կենտրոնի պետ:
2018 թվականի դեկտեմբերին անցկացված ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ռեյտինգային ընտրացուցակով ընտրվել եմ ՀՀ ԱԺ պատգամավոր:
2022 թվականի հուլիսից մինչեւ 2024 թվականի դեկտեմբերը զբաղեցրել եմ «Միասնական սոցիալական ծառայության» Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնը:
2024 թվականի դեկտեմբերի 13-ին նշանակվել եմ Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։
2025 թվականի ապրիլից Գյումրի համայնքի ավագանու անդամ եմ, հանդիսանում եմ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ։
Ամուսնացած եմ, ունեմ երեք զավակ: