Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 180
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 23
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԿԱՐՈ ՀԱԼԱԲՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 12/6 ՀԱՍՑԵԻ 42,31 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի N 6/11 հասցեի 300,0 (երեք հարյուր) քառակուսի մետր մակերեսով հողամասով սպասարկման օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացիներ Պայքար Խորենի Վալեսյանին, Նազելի Ավետիսի Կամսարյանին, Պարգև Խորենի Վալեսյանին և Անուշ Գառնիկի Պետրոսյանին (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 01062023-08-0010 վկայական):
Քաղաքացի Պայքար Խորենի Վալեսյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  N 04072024-08-0032 վկայական) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարո Հալաբյան փողոցի N 12/6 հասցեի 42,31 (քառասուներկու ամբողջ երեսունմեկ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրենց օտարելու խնդրանքով:
Նկատի ունենալով, որ հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման    1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Պայքար Խորենի Վալեսյանի դիմումը (մուտքագրված համայնքապետարանում 2023 թվականի հունիսի 06-ին N 11266 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 

1.     Քաղաքացիներ Պայքար Խորենի Վալեսյանին, Նազելի Ավետիսի Կամսարյանին, Պարգև Խորենի Վալեսյանին և Անուշ Գառնիկի Պետրոսյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի N 6/11 հասցեի 300,0 (երեք հարյուր) քառակուսի մետր մակերեսով հողամասով սպասարկման օբյեկտին հարակից, Կարո Հալաբյան փողոցի N 12/6 հասցեի համայնքի սեփականություն հանդիսացող, կառուցապատումից ազատ, բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 42,31 (քառասուներկու ամբողջ երեսունմեկ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը՝ սպասարկման օբյեկտի ընդլայնման նպատակով:           

2.     Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 2888 (երկու հազար ութ հարյուր ութսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 122191 (մեկ հարյուր քսաներկու հազար մեկ հարյուր իննսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Պայքար Խորենի Վալեսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.19 Կբ) հիմնավորում
(4.45 Մբ) կից նյութ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner