Այսօր: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում (լսումներ) N 26/3
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
01 հունիսի 2026 թվականի N 26/3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ 2027 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 17-ի N 204-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ 2026 թվականի հունիսի 01-ին ժամը 1500-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում):
Քննարկման հարցը՝ «Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Գյումրի համայնքի կողմից ներկայացվող 2027 թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ»

                                                                                                                                   (Զեկուցող՝ Պ.Հարությունյան, համազեկուցող՝ Կ.Մանասյան)
Ծրագիր 1 ««Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի շենքի վերակառուցում»
Ծրագիր 2 ««Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մասնաշենքի կառուցում»
Ծրագիր 3 «Թվով 48 փողոցների և 1 հրապարակի հիմնանորոգում»

Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող շահագրգիռ անձիք (ֆիզիկական, իրավաբանական) իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ուղարկել Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ gyumri@gyumri.am կամ հանձնել հանրային քննարկման քարտուղարին սույն հրավերի հրապարակման պահից սկսած 10 օրվա ընթացքում՝ անկախ քննարկմանը ներկա գտնվելու հանգամանքից: Քննարկման մասնակիցները իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ներկայացնել քննարկման քարտուղարին նաև հանրային քննարկման ավարտից հետո 5 օրվա ընթացքում:

Առդիր՝ ավագանու որոշման նախագծեր և հայտեր:

Տեսաձայնագրություն

Կից փաստաթղթեր
(165.96 Կբ)
(152.75 Կբ) ամփոփաթերթ-տեղեկանք
(24.63 Կբ) արձանագրություն
(152.75 Կբ) ամփոփաթերթ-տեղեկանք
Կապակցված փաստաթուղթ
Փաստաթուղթ
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner