Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2024 թվականի մայիսի 29-ի N 01/17/04962-2024 գրությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 14-ի N 2/փ-173 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ճակնդեղի պունկտ N153/037 հասցեում գտնվող 08-001-0557-0085 կադաստրային ծածկագրով 0.06365 (զրո ամբողջ վեց հազար երեք հարյուր վաթսունհինգ հարյուրհազարերորդական)հեկտար մակերեսով հողամասի` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատում գործառնական նշանակության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի: 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետին և Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին` օրենքով սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությունը արտացոլել Գյումրի համայնքը (Գյումրի քաղաքը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում և ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |