Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գոգունցի փողոցի 3 շենք № 4 հասցեի 123.48 (մեկ հարյուր քսաներեք ամբողջ քառասունութ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը և բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացիներ Անահիտ Ջանիբեկի Աբրահամյանին (3/4մաս) և Գրիգոր Մամիկոնի Աբրահամյանին (1/4մաս) (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 30122020-08-0030 վկայական): Քաղաքացիներ Անահիտ Աբրահամյանը և Գրիգոր Աբրահամյանը դիմել են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 01042024-08-0072 վկայական) Գոգունցի փողոցի № 3/6 հասցեի 18.23 (տասնութ ամբողջ քսաներեք հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրենց օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացիներ Անահիտ Աբրահամյանի և Գրիգոր Աբրահամյանի դիմումը (մուտքագրված համայնքապետարանում 2023 թվականի հոկտեմբերի 10-ին № 22483 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Քաղաքացիներ Անահիտ Ջանիբեկի Աբրահամյանին (3/4 մաս) և Գրիգոր Մամիկոնի Աբրահամյանին (1/4 մաս) ուղղակի վաճառքի միջոցով օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գոգունցի փողոցի 3 շենք № 4 հասցեի 123.48 (մեկ հարյուր քսաներեք ամբողջ քառասունութ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասին հարակից, Գոգունցի փողոցի № 3/6 հասցեի համայնքի սեփականություն հանդիսացող, կառուցապատումից ազատ, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 18.23 (տասնութ ամբողջ քսաներեք հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը՝ որպես բակ: 2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 10514 (տասը հազար հինգ հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 191670 (մեկ հարյուր իննսունմեկ հազար վեց հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներ Անահիտ Աբրահամյանին և Գրիգոր Աբրահամյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |