Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 13
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԳՈԳՈՒՆՑԻ ՓՈՂՈՑ № 3/6 ՀԱՍՑԵԻ 18.23 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գոգունցի փողոցի 3 շենք № 4 հասցեի 123.48 (մեկ հարյուր քսաներեք ամբողջ քառասունութ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը և բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացիներ Անահիտ Ջանիբեկի Աբրահամյանին (3/4մաս) և Գրիգոր Մամիկոնի Աբրահամյանին (1/4մաս) (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 30122020-08-0030 վկայական): Քաղաքացիներ Անահիտ Աբրահամյանը և Գրիգոր Աբրահամյանը դիմել են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 01042024-08-0072 վկայական) Գոգունցի փողոցի № 3/6 հասցեի 18.23 (տասնութ ամբողջ քսաներեք հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրենց օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացիներ Անահիտ Աբրահամյանի և Գրիգոր Աբրահամյանի դիմումը (մուտքագրված համայնքապետարանում 2023 թվականի հոկտեմբերի 10-ին № 22483 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Քաղաքացիներ Անահիտ Ջանիբեկի Աբրահամյանին (3/4 մաս) և Գրիգոր Մամիկոնի Աբրահամյանին (1/4 մաս) ուղղակի վաճառքի միջոցով օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գոգունցի փողոցի 3 շենք № 4 հասցեի 123.48 (մեկ հարյուր քսաներեք ամբողջ քառասունութ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասին հարակից, Գոգունցի փողոցի № 3/6 հասցեի համայնքի սեփականություն հանդիսացող, կառուցապատումից ազատ, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 18.23 (տասնութ ամբողջ քսաներեք հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը՝ որպես բակ:
2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 10514 (տասը հազար հինգ հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 191670 (մեկ հարյուր իննսունմեկ հազար վեց հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներ Անահիտ Աբրահամյանին և Գրիգոր Աբրահամյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.50 Մբ) կից նյութ
(12.34 Կբ) հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner