Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 3/37
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՄՈՎՍԵՍ ՄԻՔԱՅԵԼԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) տնօրեն Մ.Մարտիրոսյանի՝ Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված գրությունը (համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի փետրվարի 27-ի N3919 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրազի փողոցի N 3 հասցեի շենքի ճակատային մասում կազմակերպության հիմնադիր` առաջին տնօրեն, Մովսես Միքայելի Պողոսյանին նվիրված հուշատախտակի տեղադրմանը:
2.Հուշատախտակի տեղադրման ծախսերը կատարվելու են Մովսես Պողոսյանի որդու՝ Միքայել Պողոսյանի միջոցներով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպության տնօրեն Մ.Մարտիրոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.75 Մբ) Առդիր
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner