2025 թվականի N_ | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ <<ԳՅՈՒՄՐՈՒ ԱՎՏՈԲՈՒՍ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐՎԱԾ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և <<Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին>> օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետով `Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունն հանդիսացող <<Գյումրու ավտոբուս>> փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման տրված ավտոբուսների պարտադիր ապահովագրության նպատակով հատկացնել 9 750 000(ինը միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի 1/1/1 գործառական դասակարգման (4215) <<Ապահովագրական ծախսեր>> տնտեսագիտական դասակարգման հոդվածից օրենքով սահմանված կարգով: 3. Սույ որոշման 1-ին կետում նշված գումարը հատկացնել <<Գյումրու ավտոբուս>> փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջե մուտքագրելուց հետո: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(19.19 Կբ)
Նախագիծ |
|
|
| Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|