Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 116-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մայիսի 2024 թվականի N 116-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԵՎ «ԱՄԵՆԱՓՐԿԻՉ» ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԿԻՑ ՊՈՒՐԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԱԾ ԾԱՌԵՐԸ ՆՈՐ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցում, Սուրբ «Ամենափրկիչ» եկեղեցու հարակից պուրակում և Շահումյան փողոցի 188 հասցեի շենքի բակում առկա են կենսունակությունը կորցրած բարդի տեսակի ծառեր, որոնք խոչընդոտում են տվյալ տարածքներում իրականացվող շինարարական աշխատանքներին: Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով մասնագիտական խմբի եզրակացությունը և 2024թ. մայիսի 3-ին հարցի վերաբերյալ համայնքապետարանում կայացած հանրային բաց լսման և քննարկման արձանագրությունը`Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի Աբովյան փողոցի հիմնանորոգվող հատվածում (Վարդանանց հրապարակից մինչև Մայակովսկու փողոց), Սուրբ «Ամենափրկիչ» եկեղեցու հարակից պուրակում (Շահումյան փողոցի 188 շենքի բակ) առկա թվով 51 հատ կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինել նոր առավել արժեքավոր և գեղազարդ ծառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -22

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԱՐԱՄՅԱՆ ՇԱՎԱՐՇ

ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՍԵՆԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԴԵՎԱՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԹՈՐԳՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՆԱ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԼԻԼԻԹ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՍԱՆՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՎԱՐԱԺՅԱՆ ԽԱԺԱԿ

Դեմ -1

ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ

Ձեռնպահ -1

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(13.15 Կբ) հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 170

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner