Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Լիանա-մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) տնօրենի գրությունը՝ ուղղված Գյումրի համայնքի ղեկավարին (Գյումրու համայնքապետարան մուտքագրված` 2024 թվականի հունիսի 20-ի 10727 թվագրության)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Կազմակերպությանը, որպես նվիրատվություն հատկացնել 1 524 567 (մեկ միլիոն հինգ հարյուր քսանչորս հազար հինգ հարյուր վաթսունյոթ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ` գազասպառման համակարգի նախագծային փոփոխության և ազդանշանային համակարգի տեղադրման համար: 2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման 1-ին կետում նշված գումարների հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 9/6/1 գործառական դասակարգման (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպության տնօրենին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |