Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությամբ, 10-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ՝ Անդրանիկ Կարապետյանի՝ գրությունը (համայնքապետարանում մուտքագրված 2026 թվականի փետրվարի 16-ին N1990 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքին` որպես նվիրատվություն, հատկացնել 400 000 (չորս հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ` 2026 թվականին նախատեսված բազմաբնույթ գրական միջոցառումները կազմակերպելու և իրականացնելու համար: 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեի 8/4/2 գործառական դասակարգման (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից` օրենքով սահմանված կարգով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անդրանիկ Կարապետյանին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |