Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N-119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով և երեք համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) գրություններն՝ ուղղված համայնքի ղեկավարին (Գյումրու համայնքապետարան մուտքագրված` 2026հունվարի22-ին N894, հունվարի30-ին N1203 և N1199 թվագրություններով).Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզիԳյումրի համայնքի ավագանինորոշում է. 1.Կազմակերպություններին ընթացիկ վերանորոգման, գույքի ձեռքբերման և բեմական տարազների համար նյութեր ձեռք բերելու նպատակով, որպեսընթացիկ դրամաշնորհներ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններինհատկացնել 1 886 200 (մեկ միլիոն ութ հարյուր ութսունվեց հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետությանդրամ՝ համաձայն հավելվածի: 2.ՀանձնարարելԳյումրու համայնքապետարանիաշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման1-ին կետում նշված գումարների հատկացումը կատարելՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի 8/1/1 և 8/2/3 գործառական (4637) «Ընթացիկ դրամաշնորհներ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից`օրենքով սահմանված կարգով՝ համաձայն հավելվածի: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպությունների տնօրեններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |