Միշա Ալեքսանի Խալաթյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «ԲԷԷՄԴԱԲԼՅՈՒ ԻՔՍ 5 4.4 Ի» (BMW X5 4.4I) մակնիշի, 99 DN 996 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2019 թվականի մայիս ամսից մինչև 2024 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով: Տրանսպորտային միջոցը, որը սեփականության իրավունքով պատկանում է Միշա Ալեքսանի Խալաթյանին, 2019 թվականի ապրիլի 21-ին այրվել է, որի պատճառով պիտանի չի եղել հետագա շահագործման համար և ենթակա է հաշվառումից հանման խոտանման միջոցով (հիմք՝ տեղեկանք N 165482, տրված 2024 թվականի հուլիսի 26-ին, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման գործերի նախարարության Մոսկովյան մարզի գլխավոր վարչության կողմից, տեղեկանք N 71/сл-б/н, տրված 2024 թվականի հուլիսի 22-ին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Մոսկովյան մարզի գլխավոր վարչության կողմից): 2018 թվականի համար հաշվակված տույժը և 2019թվականի հունվար ամսից մինչև 2019 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորության գումարը կազմել է ընդամենը 68.423(վաթսունութ հազար չորս հարյուր քսաներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, որը Միշա Ալեքսանի Խալաթյանը պարտավորվել է վճարել: Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Միշա Ալեքսանի Խալաթյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի Եղիշե Չարենցի փողոց 1 շենք, բնակարան 22 հասցեում, անձնագիր՝ AV0518407, տրված՝ 2022թվականի նոյեմբերի 14-ին, ոստիկանության 016-ի կողմից, սոցիալական ապահովության քարտ 1214590084) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2024թվականի օգոստոսի 08-ին N13083 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել արտոնություն Միշա Ալեքսանի Խալաթյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ 2019 թվականի մայիս ամսից մինչև 2024 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 921.050 (ինը հարյուր քսանմեկ հազար հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը 2019 թվականի մայիս ամսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 232.500(երկու հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 72.512 (յոթանասուներկու հազար հինգ հարյուր տասներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ 2021 թվականի հունվար ամսից մինչև 2024 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար մայր գումարը կազմում է 523.125 (հինգ հարյուր քսաներեք հազար հարյուր քսանհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 92.913 (իննսուներկու հազար ինը հարյուր տասներեք) Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդամենը մայր գումարը կազմում է 755.625 (յոթ հարյուր հիսունհինգ հազար վեց հարյուր քսանհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը կազմում է 165.425(մեկ հարյուր վաթսունհինգ հազար չորս հարյուր քսանհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Միշա Ալեքսանի Խալաթյանին պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |