Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 30/5
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԱՆՑՈՎԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ՍՈՒՍԱՆՆԱ ՍՏԵՓԱՆԻԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ԱՆԻ ՎԱՐԴԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ԼԻԱՆԱ ՎԱՐԴԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ԳԱՅԱՆԵ ՎԱՐԴԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՆՎԻՐԱՏՐՎԱԾ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՉԵՐԱԶԻ ՓՈՂՈՑ № 2 ՀԱՍՑԵՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴԻ ՏԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ 266.64 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՊԱՏԿԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գյումրի քաղաքի Չերազի փողոց № 2 հասցեով հանրային բնակելի ֆոնդի տունը նվիրատրվել է քաղաքացիներ Վարդան Վարանցովի Կարապետյանին, Սուսաննա Ստեփանիկի Կարապետյանին, Անի Վարդանի Կարապետյանին, Լիանա Վարդանի Կարապետյանին, Աննա Վարդանի Կարապետյանին, Գայանե Վարդանի Կարապետյանին և Արմինե Վարդանի Կարապետյանին (հիմք` Գյումրի համայնքի ղեկավարի 1997 թվականի օգոստոսի 30-ի N 630-Ա որոշում):
Քաղաքացի Սուսաննա Կարապետյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին նշված բնակելի տան պահպանման և սպասարկման համար, փաստացի զբաղեցրած 266.64 (երկու հարյուր վաթսունվեց ամբողջ վաթսունչորս հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով համայնքապատկան հողամասը ուղղակի վաճառքի միջոցով իրենց օտարելու խնդրանքով:
Նկատի ունենալով, որ օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, hողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով և հիմք ընդունելով քաղաքացի Սուսաննա Կարապետյանի դիմումը` (մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականի փետրվարի 02-ին № 2496 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Քաղաքացիներ Վարդան Վարանցովի Կարապետյանին, Սուսաննա Ստեփանիկի Կարապետյանին, Անի Վարդանի Կարապետյանին, Լիանա Վարդանի Կարապետյանին, Աննա Վարդանի Կարապետյանին, Գայանե Վարդանի Կարապետյանին և Արմինե Վարդանի Կարապետյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարել որպես ընդհանուր բաժնային սեփականություն իրենց նվիրատրված Չերազի փողոց № 2 հասցեով հանրային բնակելի ֆոնդի տան պահպանման և սպասարկման համար փաստացի զբաղեցրած 266.64 (երկու հարյուր վաթսունվեց ամբողջ վաթսունչորս հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով համայնքապատկան հողամասը` համաձայն կից տրվող հատակագծային ուրվանկարի:
2. Օտարվող հողամասերի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 10514 (տասը հազար հինգ հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 2803452 (երկու միլիոն ութ հարյուր երեք հազար չորս հարյուր հիսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Սուսաննա Ստեփանիկի Կարապետյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.44 Մբ) կից նյութ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner