Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 171-Ն որոշման 1-ին կետով ընդունված կանոնակարգի 88-րդ և 89-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու խմբակցությունների ղեկավարների գրությունները (համայնքապետարանում մուտքագրված 2026 թվականի հունվարին՝ Զ/16, Զ/27, Զ/28, Զ/39, 315 թվագրումներով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու հերթական երրորդ նստաշրջանի՝ ավագանու հինգ անդամից բաղկացած ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով): 2. Հաստատել Հանձնաժողովի հետևյալ անհատական կազմը՝ 1) Անանյան Լուսինե - «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» խմբակցություն, 2) Արամյան Շավարշ - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, 3) Ադամյան Սվետլանա-«Մեր քաղաքը» խմբակցություն, 4) Մոսոյան Սուսաննա - «Իմ հզոր համայնք» խմբակցություն, 5) Մուրադյան Աննա -«Մայր Հայաստան» խմբակցություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման 1-ին կետով ստեղծված Հանձնաժողովի անդամներին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |