Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի N 282-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 283-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը. 1) 2-րդ կետով հաստատված NN 38,54 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1,2 հավելվածների: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի հուլիսի 1-ից: |