Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինող Ավետիս Առաքելյանի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ» զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ կենտրոն) տնօրեն Աննա Սահակյանի միջև 2025 թվականի նոյեմբերի 01-ին կնքված փոխըմբռնման հուշագիրը և կենտրոնի տնօրենի գրությունը՝ ուղղված Գյումրի համայնքի ղեկավարին, (Գյումրու համայնքապետարան մուտքագրված 2025 թվականի հոկտեմբերի 08-ին N 15525 թվագրությամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Կենտրոնի հետագա գործունեության շարունակականությունը ապահովելու նպատակով որպես նվիրատվություն հատկացնել 23 982 072 (քսաներեք միլիոն ինը հարյուր ութսուներկու հազար յոթանասաներկու) Հայաստանի Հանրապետության դրամ հաստիքների տարեկան ֆինանսավորման համար (կենտրոնի աշխատակիցների աշխատավարձի վճարում): 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման 1-ին կետում նշված գումարներ հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեի 9/6/1 գործառական (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կենտրոնի տնօրենին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |