Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 160-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 1–ին կետի 1-ին ենթակետի «7 582 105 500 (յոթ միլիարդ հինգ հարյուր ութսուներկու միլիոն մեկ հարյուր հինգ հազար հինգ հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «7 779 359 800 (յոթ միլիարդ յոթ հարյուր յոթանասունինը միլիոն երեք հարյուր հիսունինը հազար ութ հարյուր)» թվով և բառերով,
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «7 582 105 500 (յոթ միլիարդ հինգ հարյուր ութսուներկու միլիոն մեկ հարյուր հինգ հազար հինգ հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «10 024 131 100 (տասը միլիարդ քսանչորս միլիոն մեկ հարյուր երեսունմեկ հազար մեկ հարյուր)» թվով և բառերով:
2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1,2,3,4, հավելվածների:
3. Հավելվածը լրացնել 5-րդ, 6-րդ հատվածներով` համաձայն N5 և N6 հավելվածների.
1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեի (այսուհետ` բյուջե) տարեսկզբի ազատ մնացորդը` 2 244 771 300 (երկու միլիարդ երկու հարյուր քառասունչորս միլիոն յոթ հարյուր յոթանասունմեկ հազար երեք հարյուր ) Հայաստանի Հանրապետության դրամ է, որից` վարչական մասի մնացորդը` 1 467 018 700 (մեկ միլիարդ չորս հարյուր վաթսունյոթ միլիոն տասնութ հազար յոթ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, ֆոնդային մասի մնացորդը` 777 752 600 (յոթ հարյուր յոթանասունյոթ միլիոն յոթ հարյուր հիսուներկու հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ,
2) բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից 227 949 500 (երկու հարյուր քսանյոթ միլիոն ինը հարյուր քառասունինը հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեով ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերին՝ առկա պարտավորությունների կատարմանը,
3) բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդից 2 016 821 800 (երկու միլիարդ տասնվեց միլիոն ութ հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս:
4.Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ կատարել համապատասխան փոփոխությունները՝ օրենքով սահմանված կարգով:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|